Երկարաձգվել է Իրանից նավթի մատակարարման ամերիկյան էմբարգոյի գործողության ժամկետը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է դեռեւս 2012-ին մտցված Իրանից նավթի մատակարարման դեմ սահմանափակման գործողության ժամկետը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նախագահ Թրամփն իր այս որոշումը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Ես հաշվեցի եւ տեսա, որ մեր երկրում այլ երկրներից բավարար քանակի նավթ եւ նավթամթերք է մուտք գործում եւ դա մեզ թույլ է տալիս էականորեն կրճատել Իրանից մեր նավթի գնումները»:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Սպիտակ տունը աշխատելու է Կոնգրեսի հետ Իրանի միջուկային գործարքում առկա, իր իսկ բառերով ասած` «լուրջ թերթությունները» շտկելու համար եւ եթե այդ թերությունները չշտկվեն, ապա ԱՄՆ-ն դուրս կգա համաձայնագրից:

Մեկնաբանություն
X