12 պատվիրաններ ուսանողների համար

Ուսանողները համալսարանի համար այնքանով են արժեք, որքանով շուկայի վաճառականի համար փողի քսակը: Ուսանողների համար նախատեսված այս 12 պատվիրանները կօգնեն երիտասարդներին լավ մասնագետ դառնալ և չլինել անիմաստ փող վճարող «փողի քսակ»։

1.Հեռու մնալ ռազմահայրենասիրական խմբակներից։

2.Հեռու մնալ Ուսանողական խորհուրդներից։

3.Քսերոքսներ ուտելու փոխարեն մասնագիտական գրքեր կարդացեք այ բալամ:

4.Անհետաքրքիր դասերին մի նստեք, փախեք սուրճ խմելու։

5.Անվճար ընդունվածները քննությունների ժամանակ թող դասախոսների մոտ չլացեն, թե բա ես անվճար եմ, խնդրում եմ ընդառաջեք: Մարդ կա տենց լացելով արդեն թեկնածու ա դարձել:

6.Մամայի, պապայի, մորքուրի, հորքուրի աղջկա, մորքուրի մարդու ու տատիկի հետ մի եկեք համալսարան, ձեզ չեն ուտելու:

7.Քաղաքականացվեք, դուրս եկե՛ք փողոցային պայքարի։ Փողոցում կսովորեք շատ ավելին, քան՝ փտած լսարաններում։

8.Մի վախեցեք լիկվիդներից (բոյկոտեք թելադրություն լեկցիաները)։

9.Մի վախեցեք դասախոսներից (ֆլիրտ անելով սովորեք)։

10.Թքած գնահատականի վրա, Ձեր մասնագիտական ունակությունները էդ անտեր թվերով չի պայմանավորված։

11.Դասախոսների հետ բանավիճեք, իմաստուն դասախոսը բարձր կգնահատի Ձեր քննական մտածողոթյունը:

12.Գիտելիք ստացեք երեխեք ջան, ցուցադրական, նորաձևության համար մի գնացեք համալսարան:

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X