Նկարահանվել է վավերագրական ֆիլմ Հենրիխ Մխիթարյանի մասին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է իր թիմի կիսապաշտպան, մեր հայրենակից, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը: Մոտ մեկ ժամանոց ֆիլմում Հենրիխ Մխիթարյանը պատմում է իր մանկության, հոր եղերական մահվան, հայաստանյան իրականության մասին, քայլում հայրենի երեւանյան փողոցներով: Ֆիլմում Հենրիխը խոստովանում է, որ միշտ երազել է հետեւել հորը` վաղամեռիկ Համլետ Մխիթարյանին, անցնել նրա անցած ճանապարհով: Պատմվում է նաեւ մեր հայրենակցի անցած կարիերայի, Հայաստանում նրա հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին:

Մեկնաբանություն
X