ՄԱԿ ԱԽ-ն մերժել է Սիրիայի հարցով Ռուսաստանի ներկայացրած բանաձեւը

Սիրիայում արգելված քիմիական զենքի օգտագործման հետաքննությամբ զբաղվող մարմնի գործունեության մանդատի երկարաձգման հետ կապված ՌԴ ներկայացրած բանաձեւը մերժվել է ՄԱԿ ԱԽ կողմից: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ նշելով, որ բանաձեւը մերժվել է անհրաժեշտ ձայներ չհավաքելու պատճառով:

Բանաձեւին աջակցել են ՄԱԿ ԱԽ երկու մշտական անդամներ Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաեւ Ղազախստանը եւ Բոլիվիան: Դեմ քվեարկել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ուկրաինան, Իտալիան եւ Ուրուգվայը: Եվս չորս անդամներ` Եգիպտոսը, Ճապոնիան, Եթովպիան եւ Սենեգալը, քվեարկել են ձեռնպահ:

Մեկնաբանություն
X