«Հրապարակ»․ Սերժ Սարգսյանի հորդորով Ծառուկյանը Ծաղկաձորում սկսել է գերժամանակակից ճոպանուղի կառուցել

«Հրապարակ» թերթը գրում է․ Աղվերանում Սերժ Սարգսյանի` գործարարների հետ հանդիպումից մեզ մանրամասներ պատմեցին։

«Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի, նա համաձայնել է եւ, որքան տեղյակ եմ, արդեն իսկ սկսել է»,- ասել է Սերժ Սարգսյանը գործարարներին` նկատի ունենալով Ծառուկյանին, որը Ծաղկաձորում սկսել է զրոյից գերժամանակակից ճոպանուղի կառուցել: «Ավելին՝ Գագիկը կվերանորոգի նաեւ Ծաղկաձորի ճանապարհները»,- հավելել է նախագահը:

Գործարարները սրանից նախ հասկացել են․ կուժ, քեզ ասեմ՝ կուլա, դու լսիր, այսինքն՝ դուք եւս լուրջ ծրագրեր արեք։ Ապա՝ որ «պոլնի պանիմանիյա» կա նախագահի ու Ծառուկյանի «միջեւ», եւ որ ճիշտ են լուրերը, թե հնարավոր է 18-ին «Ծառուկյան դաշինքը» մտնի կոալիցիա: Գործարարների մի մասն էլ «հասկացել» է, որ Ծաղկաձորի հին ճոպանուղին պատմության գիրկն ուղարկելով՝ պատմության գիրկն է ուղարկվում նաեւ Ծաղկաձորը Քոչարյանի անձի հետ կապելու միֆը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություն
X