Իրավունք

ՄԻԵԴ հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի, պարտավորեցնելով հօգուտ հայցվորի գանձել 12.000 հազար եվրո: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ պաշտոնական կայքից:

Գործը կոչվում է «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» եւ բողոքը ներկայացվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2009 թվականի ապրիլի 22-ին:

Գործը վերաբերում է հայցվորի դստեր մահվան հանգամանքների պարզելու գործով պատշաճ դատաքննություն չիրականացնելուն: Հայցվորը պնդել է հայկական դատական համակարգի բոլոր ատյանների դատարաններում որ իր հղի դուստրը մահացել է բժշկական անփութության հետեւանքով, մասնավորապես հղիության շրջանում հակացուցված ներարկումներ կատարելու հետեւանքով:

Հայցում նշվում է նաեւ, որ մահացած կնոջը օգնություն ցուցաբերելու համար շտապօգնությունը ուշացումով է ժամանել եւ չի գործել պատշաճ ջանասիրությամբ: ՄԻԵԴ վճռում ասված է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, որը երաշխավորում է, որ «յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:

Մեկնաբանություն
X