Ֆրանսիական տարբեր ընկերություններ ցանկանում են հայկական շուկա մուտք գործել

Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Ժոնաթան Լաքոտն իր ելույթում նշել է, որ այցելել է Հայաստանում գործող ֆրանսիական տարբեր ընկերություններ, որոնք հաջող գործունեություն են ծավալում: Դեսպանի խոսքով, ֆրանսիական տարբեր ընկերություններ նույնպես հետաքրքրված են հայկական շուկա մուտք գործելու, մասնավորապես, թափոնների կառավարման, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ՏՏ և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում: Դեսպան Լաքոտը նշել է, որ տպավորված է ՏՏ բնագավառում Հայաստանի ներուժով և նկատել, որ այս ոլորտում ևս համագործակցության հնարավորություններ կան:

Մեկնաբանություն
X