Հայտնի է ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության մասնակիցների ողջ կազմը

Հաջորդ տարի Ռուսաստանում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության վերջին ուղեգիրը նվաճեց Պերուն՝ հաղթելով Նոր Զելանդիայի թիմին: Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը: Այդպիսով արդեն հայտնի է աշխարհի առաջնության մասնակիցների կազմը: Ըստ այդմ, Եվրոպան կներկայացնի 14 հավաքական` Ֆրանսիա, Պորտուգալիա, Գերմանիա, Սերբիա Լեհաստան, Անգլիա, Իսպանիա, Բելգիա, Իսլանդիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Դանիա եւ Շվեդիա: Ռուսաստանի հավաքականը հանդես կգա տանտիրոջ իրավունքով: Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի տարածքից հանդես կգա չորս հավաքական` Բրազիլիա, Ուրուգվայ, Արգենտինա եւ Կոլումբիա: Պերուն հանդես կգա Օվկիանիայի տարածքից որպես այդ ռեգիոնի հավաքականներին հաղթած թիմ: Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայից եւ Կարիբյան ավազանից կմասնակցեն Մեքսիկայի, Կոստա-Ռիկայի եւ Պանամայի հավաքականները: Ասիական կոնֆեդերացիայի տարածքը կներկայացվի հետեւյալ հավաքականներով` Ճապոնիա, Իրան, Հարավային Կորեա եւ Սաուդյան Արաբիա: Ավստրալիան կմասնակցի ինքնուրույն հավաքական որպես, իսկ Աֆրիկյան կոնֆեդերացիան կներկայացվի Թունիսի, Նիգերիայի, Մարոկկոյի, Սենեգալի եւ Եգիպտոսի հավաքականներով: Նշենք, որ եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա Կրեմլում` դեկտեմբերի 1-ին:

Մեկնաբանություն
X