Որքա՞ն արտարժույթ են գնել եւ վաճառել հայաստանյան բանկերը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տեղեկությունները։ Ըստ որի, տեղեկանում ենք, որ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 71,350,758 դոլար 485.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80,883,261 ԱՄՆ դոլար 487.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 2,800,000 դոլարի առք եւ վաճառք 485.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,333,751 եվրո 562.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,853,564 եվրո 565.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,021,924,419 ՌԴ ռուբլի 8.20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 638,855,921 ՌԴ ռուբլի 8.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 67.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.2 մլն ԱՄՆ դոլար:

Մեկնաբանություն
X