Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: ԵԱՏՄ նիստի ընթացքում քննարկվել են անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» hամաձայնագրի նախագծը և այլ հարցեր:

Մեկնաբանություն
X