«Յունիբանկ» ԲԲԸ-ում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ

«Յունիբանկ» ԲԲԸ-ում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն 06.11.2017թ.-ից Վարչության նախագահի տեղակալ- Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն, Վարչության անդամ Մեսրոպ Հակոբյանը նշանակվել է բանկի Վարչության նախագահի ժ/պ: Մեսրոպ Հակոբյանն աշխատում է Յունիբանկում 2004թ.-ից, ունի ավելի քան 15 տարվա արդյունավետ աշխատանքային փորձ ՀՀ բանկային համակարգում: «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը կզբաղեցնի «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը և կհամակարգի բանկի հետագա զարգացման ռազմավարական խնդիրները:

Մեկնաբանություն
X