Նոր կայք, նոր հնարավորություններ

Հարգելի ընթերցող

Համացանցն արագ փոփոխվող աշխարհի մասնիկն է եւ «Հրապարակը» չէր կարող զերծ մնալ այդ փոփոխություններից։ Վերջին երկու տարիներին մեր ընթերցողի աչքը սովոր էր hraparak.am-ի մի տարբերակի, այժմ նրան առաջարկում ենք բոլորովին նոր, անսովոր hraparak.am։ Մենք հասկանում ենք, որ ամեն նոր անսովոր է, դժվար ընկալելի, անգամ կարող է մերժվել մեր մշտական ընթերցողի կողմից։ Բայց խնդրում ենք մի փոքր համբերատար լինել եւ անաչառ մեր նոր կայքի ու նրա թերությունների նկատմամբ։ Թերությունները շտկվող են, անսովորության, անհարմարության զգացումը՝ հաղթահարվող։ Մեր մասնագետները շուրջօրյա ռեժիմով աշխատում են նոր կայքի տեխնիկական թերությունները շտկելու, էլ ավելի կատարելագործելու վրա։ Պարզապես մի փոքր համբերություն եւ ըմբռնում է հարկավոր։ Նոր կայքի առանձնահատկություններին, վստահ ենք, արագ կծանոթանաք, բայց մի քանի նկատառում, կարծում ենք, կհեշտացնի ձեր գործը։

Նոր hraparak.am-ում, ի տարբերություն նախորդի, լրահոսը էջի ներքեւի հատվածում է, սակայն դուք կարող եք նաեւ «Լրահոս» բաժինն առանձին բացել, իսկ ներքեւի հատվածում թերթելով ծանոթանալ նախորդող բոլոր լուրերին։ Նույն սկզբունքով դուք կարող եք մտնել գլխավոր, քաղաքականություն, հասարակություն, մշակույթ, ֆոտոշարք եւ այլ բաժիններն ու ծանոթանալ տվյալ բաժնի բոլոր նյութերին։ Բացի այդ բոլոր բաժիններում կա հնարավորություն՝ սլաքով կամ «մկնիկի» միջոցով կարդալ մյուս նյութերը։ Նոր կայքում նաեւ ունենալու ենք «ուղիղ խոսք» բաժին, որտեղ մեր ընթերցողները կարող են շարադրել իրենց խնդիրները, խոսք ասել, բողոք կամ բաց նամակ տեղադրել։ Նոր կայքում ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու ֆոտո, վիդեո նյութերին։ Նոր կայքում պահպանել ենք նաեւ ընթերցողի հետ կապը, մեկնաբանությունների բաժինը։ Շարունակելու ենք հարցումներ անել, որին կարող եք մասնակցել նաեւ դուք։ Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր ընթերցողի կարծիքն ու գնահատականը։ Հուսով ենք՝ ժամանակավոր դժվարությունն ու անսովորությունը ձեզ չեն վախեցնի եւ դուք կշարունակեք ընթերցել «Հրապարակ»։

Մենք աշխատում ենք ձեզ համար։ «Հրապարակ»

Մեկնաբանություն
X