Լրագրային շանսոն

Դժոխքի պահակը զանգում է դրախտի պահակին.

  • Էս երկու օրը Երևանի քաղաքապետարանից մի ամբողջ խմբակցություն են բերելու մոտս, բայց տեղուդադար չկա, կլինի՞ մի քանի օրով քեզ մոտ տեղավորես...

  • Կի՞ն են, թե՞ տղամարդ:

  • Ի՞նչ տարբերություն:

  • Դրախտի համար կա տարբերություն:

-Հա՛ա՛ա՛, խառն են:

  • Քանի՞ հոգի են, շա՞տ են:

  • Երեք «Բոգդան»...


Ռուզաննա Խաչատրյանի վերջին գրառումներից հետո բանակ գնալու հերթեր են գոյացել, իսկ որոշ պաշտոնյաներ էլ անցել են հատուկ սննդակարգի (դիետայի) և վերսկսել փորի ու շրթունքների մարզումները:


Տեսնես քանի՞ պաշտոնյա Ռուզաննա Խաչատրյանի գրառումները կարդալուց հետո մտքի մեջ չասաց. «Արա, մարդ սենց կնիկ կունենա, բա չէ, մերի պես...»:


ՀՀ ԱԺ ազգությամբ եզդի պատգամավորը Դավիթ Հարությունյանից հետաքրքրվում է.

  • Պարոն Հարությունյան, հիմա խնձորով հարսի գլխին խփելը ընտանեկան բռնությո՞ւն է...

Դավիթ Հարությունյանը փրփրում է, սառնարանից մի խնձոր հանում ու պատգամավորին ասում.

-Հլա կանգնի էն պատի տակ...


«Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորները պահանջել են փոփոխություն կատարել «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքում՝ բռնություն համարվող գործողությունների ցանկում ավելացնելով «բամփելը կամ դրա սպառնալիքը» բառերը:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X