Նախարարը խնդրում է մեկ տարով բանակից ազատել Րյան Բոաթրայթին, Լուկաս Ֆիշերին, Ալբերտ Թադևոսյանին և ևս չորս հոգու

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչիկ Ռոստոմյանը կառավարության դատին կնեկայացնի մի նախագիծ, որով պետք է մի շարք ՀՀ քաղաքացիներ մինչև 2019 թվականն ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։

Այդ քաղաքացիներն են Րյան Ջամար Բոաթրայթը, Ալին Ֆուլլեր Հեսսը, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցը, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, որոնք Ամն քաղաքացիներ էին և ՀՀ քաղաքացիություն են ստացել նախագահի հրամանով, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներ Ալբերտ Թադևոսյանն ու Արկադի Մկրտիչյանը, որոնք ևս ՀՀ քաղաքացիություն ունեն։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերոնշյալ անձինք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում: Հետևաբար նախարարը խնդրում է այս քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ։

Մեկնաբանություն
X