Կյանքի կանոններ Սերգեյ Շնուրովից

Ռուս ռոք-երաժիշտ, դերասան, կոմպոզիտոր

Ես նայում եմ AC/DC 1996 խմբի համերգը եւ տեսնում, որ Անգուս Յանգը մահանում է բեմում․․․ եւ ես հավատում եմ։ Խումբը այսպես պետք է լինի, որ այն, ինչ ունի, տա բեմին։

Ինձ դեռեւս հետաքրքիր է ապրելը, փառք Աստծո։

Ես լավ չեմ հասկանում նոր ռուսական ռեփը։ Այն ամբողջությամբ մի բանի մասին է․ «Ինձ մոտ կանգնել է, եւ ես չգիտեմ ինչ անել դրա հետ»։ Այդ իսկ պատճառով արյունը գլխից հոսում է գլխիկի մեջ եւ ստեղծվում է ռոմանտիկ տխրություն։ Ես խոսում եմ կյանքի հանդեպ հետաքրքության մասին, եթե այն չկա, ուրեմն չարժե նաեւ ապրել։ Ահա, այսպիսի խորհուրդ ռեփերներին։

Թմրանյութերին ես շատ վատ եմ վերաբերվում։ Որովհետեւ գիտակցության փոփոխության պահին, ես չեմ կարողանում հետեւել իրադարձություններին, իսկ ես ցանկանում եմ ամեն ինչ հիշել։ Դա ի՞նչ աղբ է։

Մարդը մսից է, նա փչանում է։

Ինձ ամենեւին դուր չի գալիս, երբ խոսում են ժողովրդի անունից․ «Մեր ժողովուրդը ուզում է այսինչը», ի՞նչ իրավունքով ես դու խոսում ժողովրդի անունից, քեզ ինչ-որ մեկը իրավունք տվե՞լ է, ինձ չեն տվել, այդ պատճառով էլ ես չգիտեմ, թե ինչ է ուզում ժողովուրդը։

Հերիք է նայել ցանկացած կնոջ Ինստագրամի էջը եւ կհասկանաս, որ դա անցած դարի նոթատետր է, ճիշտ է, նախկինում դրանով զբաղվում էին միայն արիստոկրատները, հիմա՝ ով պատահի։

Օղին վերալիցքավորման ֆունկցիա է կատարում։ Իսկ խմելը մի ամբողջ արվեստ է։ Ես չեմ հանդիպել չխմող պարկեշտ մարդկանց։ Եթե մարդը բացարձակ չի խմում, ինձ համար նա անպարկեշտ է։ Ես չեմ կարողանում գտնել նրա հետ շփման եզրեր։ Ինձ թվում է նրա հոգու հետ ինչ-որ բան այնպես չէ։ Նա կամ հետախույզ է, կամ էլ վախկոտ։

Առանց հետաքրքրասիրության ծուլության դեմ պայքարելն անիմաստ է։

Ես փոքր խնդիրներ չեմ ունենում։

Ֆեյսբուքը հիստերիկ միջավայր է։ Մարդիկ այնտեղ անդադար հիստերիայի մեջ են։Կարեւոր չէ ինչ պատճառով, կարեւորը՝ հիստերիան է։ Ես հիստերիա սիրում եմ միայն բեմում, իսկ կյանքում՝ ոչ։

Ինձ շատ բան դուր չի գալիս մեր երկրում, քանի որ ես իրական հայրենասեր եմ, եթե ոմանց դուր է գալիս, ուրեմն նրանք գերմանական հետախույզներ են։

Քաղաքացիական դիրքորոշման բացակայությունը նույնպես քաղաքացիական դիրքորոշում է։

Մշակույթը շատ նուրբ շերտ է, որը թաքցնում է մեր կենդանական էությունը։ Այն մարդն, ով մինչեւ արմունկները արյան մեջ չէ, թերեւս մշակութային մարդ է։

Ես սպորտով չեմ զբաղվում, այն վնաս է, եթե իմ մասին նման բաներ են գրում, ուրեմն հորինվածք է։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X