Ավելի լավ սալյակի համար պետք է ինքդ վճարես

Կառավարության այսօրվա նիստին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց լսողական սարքերի եւ սայլակների տրամադրման նոր կարգը, այժմ դրանք տրամադրվելու են պետական հավաստագրերի հիման վրա։ Թոշակառուները, հաշմանդամները, անձանց, որոնք կարող են օգտվել այդ միջոցներից, պետք է դիմեն սոցապնախարարություն եւ համապատասխան հավաստագրեր ստանան։ Պետական հավաստագրի արժեքը սալյակի ձեռքբերման համար 95 հազար դրամ է, 30 տարեկան եւ ավելի բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող կամ կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք մեկ լսողական սարքի համար կստանան հավաստագիր՝ 30 հազար դրամ արժեքով, իսկ ավելի ցածր տարիքի լսողական խնդիրներ ունեցողները կստանան 80 հազար դրամի հավաստագիր։ Եթե սահմանված գներից ավելի թանկ սարքեր ցանկանան ձեռք բերել, ապա լրացուցիչ մասը կվճարեն հենց հաշմանդամություն ունեցողները։

Նշենք, որ մինչեւ այժմ հաշմանդամություն, լսողական խնդիրներ ունեցողները դժգոհում էին պետության կողմից տրամադրվող վատ որակի սարքավորումներից։ Պետությունը այս խնդիրը փաստորեն լուծում է հավաստագիր տալով։ Հավաստագրերը տրամադրելու է սոցապնախարարության «Հանգրվան» ՊՈԱԿ-ը։

Մեկնաբանություն
X