Էնքան ճիպոտով ծեծեցի․․․ (Քաղաքական հումոր)

Բյուրականի մոտակա անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը ահագնանում է։ Մոտակա գյուղացիներն էլ դուրս են գալիս՝ կրակը հանգցնելու։

Գնում, տեսնում են, որ ԱԻ աշխատողները ճիպոտներն առած կրակին ծեծում են, որ հանգցնեն։ Մի զոռբա գյուղացու ձեռին մի ճիպոտ են դնում, նա էլ՝ տուր թե կտաս։

Իրիկունը որ զոռբան գալիս է տուն, հալից ընկած փռվում ու հազիվ հազ կնոջ հետ խոսում է․

-Էնքան ճիպոտով ծեծեցի, որ էլ հալ չմնած վրաս։

  • Լավ էլ արիր, դրանց հասնում է,- ուրախանում է կինը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X