ԿԱԻ-ի տարածքները հետ են վերցնում, «Լիդիան Արմենիանին» էլ՝ կրկին արտոնություն տալիս

Կառավարությունն այսօրվա նիստում օպտիմալացման պրոցեսի հետ կապված մի քանի որոշում ընդունեց, Ալեքսանյանի անվան համաճարակաբանության եւ վիրուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ը միավորվելու է հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հետ, որի արդյունքում տնտեսելու են 30մլն դրամ։ Կրթության ազգային ինստիտուտի հետ կնքած գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կլուծարվի եւ այդ ինստիտուտը պետությանը կվերադարձնի իր չորս մասնաճյուղերի գույքը։ Չափագիտության ինստիտուտին պատկանող Լեպսուսի փողոցում գտնվող գործարանը եւ էլեկտրական կայանի տարածքը կփոխանցեն Կառավարությանը ներդրումային ծրագրեր իրականցնելու համար։

Կառավարության այսօրվա նիստին մի շարք ձեռնարկությունների արտոնություններ տրվեցին։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց «Արդես» ՍՊԸ-ն, որը բուժսարքավորումներ է արտադրում, ստացավ ազատ տնտեսական գոտու շահագործման թույլտվություն, քանի որ 4,3մլն դոլարի ներդրում է իրականացնելու՝ ստեղծելով 40 աշխատատեղ։ 3 տարով հետաձգեցին «Քեյր գրուպի» համար ԱԱՀ վճարումը, այս ընկերությունը բամբակյա պարագաներ է արտադրելու եւ խոստացել է 720մլն ներդնել, ստեղծել 90 աշխատատեղ՝ 120 հազար միջին աշխատավարձով։ ԱԱՀ-ի երեք տարով հետաձգման արտոնություն ստացավ «Լիդիան Արմենիան» ընկերությունը, այն ներդրումների 3-րդ փուլում է եւ նախատեսված 24մլնի փոխարեն 27,6մլն ներդրում է իրականացրել, ընդհանուր առմամբ՝ հանքարդյունաբերող «Լիդիան Արմենիանը» մինչեւ այս պահին Հայաստանում իրականացրել է 124մլն դոլարի ներդրումներ։

Մեկնաբանություն
X