Կյանքի կանոններ Նիկոլ Կիդմանից. Ծնողներս ասում էին` ես դերասանուհի չեմ դառնա

Ցանկանո՞ւմ եք իմանալ գեղեցիկ լինելու գաղտնիքը, սիրահարվե՛ք, դա իրոք օգում է։

Երբ ես մենակ մնացի, շատ գաղտնապահ դարձա։ Միայնակության զգացումը չէր լքում ինձ։ Դժվարանում էի ծանոթանալ ինչ-որ մեկի հետ։ Ես հասկանում էի, որ կան բազում թանկարժեք եւ գեղեցիկ իրեր, սակայն եթե չկար մեկը, ում հետ կկարողանայի կիսել այդ ամենը, ամեն ինչ կորցնում էր իր իմաստը։

Յուրաքանչյուրն էլ պահեր է ունենում, երբ պարզապես ուզում ես վերցնել ելակ, թավալ գալ անկողնում եւ երբեք վեր չկենալ։ Բայց հետո սենյակ է վազում վեց տարեկան մարդուկը եւ հարցնում․ «Իսկ ո՞ւր է իմ նախաճաշը»։

Ես այն մարդկանցից եմ, ով իր անցյալի ամբողջ «բեռը» վերցնում է հետը դեպի ներկա։ Ես չեմ հավատում, որ դա ինձ դժբախտություն կբերի։

Ես դեռեւս հավատում եմ սիրուն եւ բաց եմ մարդկանց առջեւ։ Պատրաստ եմ ընդունել այն, ինչն ինձ հետ տեղի կունենա։

Կարեւոր չէ, թե ինչ է տեղի ունենում քո կյանքում կամ ինչ է տեղի ունեցել մինչ այս, դու միշտ էլ կարող ես սիրահարվել։

Ցանկացած կյանքի փորձ ավելի կարեւոր է, քան խաղացածդ դերերը։

Երբ դու դադարես ցանկանալ ղեկավարել քո ապագան, երջանիկ կլինես։

Ինչ էլ պատահի քո կյանքում, հետեւիր երազանքիդ։

Ինձ պետք չէ մերկանալ, որպեսզի սեքսուալ լինեմ։

Այնքան տարօրինակ է, ես չեմ վախենում օձերից, սարդերից, ես վախենում եմ թիթեռներից։ Ինչ-որ մի չար բան կա նրանց մեջ։

Ես սիրահարվել եմ այն բոլոր կերպարներին, ում խաղացել եմ։

Յուրաքանչյուր նոր դերի հետ փոխվում ես, այլեւս այն չես, ինչ առաջ էիր։

Հիշում եմ՝ ինչպես առաջին անգամ Ավստրալիայից եկա Ամերիկա եւ պատկերացնում էի իմ անունը բրոդվեյան ցուցավահանակների վրա։ Մարդիկ ասում էին, որ դա անհնար է, նրանք սխալվեցին։

Դեռահաս տարիքում դուք միայն տղաներով եք հետաքրքրվում։ Բայց հիշեք, որ դողալ պետք է աղջիկների ընկերության համար։ Տղաները գալիս եւ գնում են, իսկ ընկերուհիները՝ մնում։

Ապրիր այսօրվա օրով եւ ժպտա։

Իմ ընտանիքը իմ ամրոցն է, ամուսինս՝ իմ ժայռը։

Ծնողներս ասում էին, որ ես դերասանուհի չեմ դառնա, քանի որ կադրում ցանկացած գլխավոր հերոսից բարձրահասակ կերեւամ, ես էլ մտածում էի՝ դե լավ, այդ դեպքում գրող կդառնամ։

Ես տղայի կազմվածք ունեմ, կուզեի մի փոքր թմբլիկ լինել։ Կցանկանայի Ջենիֆեր Լոպեսի կազմվածքից ունենալ, բայց պլաստիկ վիրահատությունների երբեք չեմ դիմի։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X