Հզոր երկրաշարժ Մեքսիկայի ափերի մոտ․ տեսանյութ

8 բալանոց ստորգետնյա հզոր ցնցումներ են գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերին մոտ՝ Տապաչուլա քաղաքից 154 կմ դեպի արեւմուտք: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՌԳԱ միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սինայսկի բաժանմունքի տարածած հայտարարությանը: Էպիկենտրոնում երկրաշարժի հզորությունը հատել է կատաստրոֆիկի սահմանը: Նշենք, որ երկրաշարժի հետեւանքով առնվազն երկու մարդ զոհվել է: Մեծ է ալեբախությունների վտանգը: Մեքսիկական կողմը հայտարարել է, որ էպիկենտրոնում երկրաշարժի հզորությունը հատել է 8,4 մագնիտուդը: Չյապաս նահանգում անվտանգության նկատառումներից ելնելով՝ մերձափնյա տարածքից տարհանումներ են իրականացնում: EFE գործակալությունը գրում է, որ այն զգացվել է առնվազն Սալվադորում, Գվատեմալայում, Կոստա Ռիկայում, Նիկարագուայում, Պանամայում, Հոնդուրասում եւ Էկվատորում:

Մեկնաբանություն
X