Մի խումբ ակտիվիստներ շարունակում են պայքարը հանրային պաշտպանի դեմ․ տեսանյութ

>

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստի օրերին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկում է դատարանի շենքի դիմաց՝ այդ ձեւով բողոքի ակցիա անելով Ժիրայր Սեֆիլյանի համար որպես հանրային պաշտպան ներգրավված փաստաբան Մարինե Թովմասյանի դեմ: Դատական նիստի ավարտից հետո Մարինե Թովմասյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ ինքը չի ճանաչում եւ չի էլ ուզում ճանաչել Վարդգես Գասպարիին, թե ինչ ակցիաներ է կազմակերպում՝ իրեն չի հետաքրքրում, որովհետեւ նա չի կարող որեւէ ձեւով խոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը․ «Ինձ համար անհասկանալի է՝ նա ով է, այս դատավարության հետ ինչ առնչություն ունի, կոնկրետ Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի մասով ինչ շահագրգռվածություն ունի։ Ես ընդամենը ձեզ բացատրեմ մեկ հանգամանք․ քրեական դատավարությունը նախատեսում է պարտադիր պաշտպանի մասնակցության նորմ, դա նշանակում է՝ երբ անձը իր ընտրած պաշտպանին իր ցանկությամբ չի ապահովում դատական նիստին եւ նրա նկատմամբ կիրառված է դատական սանկցիա, այդ դեպքում առաջ է գալիս պաշտպանի մասնակցության նորմը։ Այսինքն՝ մինչեւ նա չներկայանա դատարան, իմ լիազորությունները օրենքի ուժով չի կարող դադարեցվել։ Այսինքն՝ ես մասնակցում եմ դատական նիստին, որովհետեւ Սեֆիլյանը եւ Պողոսյանը հեռացված են դատական նիստերի դահլիճից»։

-Երբ բերվեն նիստերի դահլիճ եւ ասեն, որ դուք չեք ցանկանում իրենց պաշտպանել, դուք կհեռանա՞ք։

-Երբ բերվեն, նույնիսկ իրենց ցանկությամբ ընտրած պաշտպանի բացակայությամբ պայմաններում իրենց շահերի պաշտպանությունը շարունակեն իրականացնել, այստեղ ոչ թե իրենց ցանկությամբ, այլ օրենքի ուժով պետք է դադարեցվի իմ լիազորությունները։

Երբ Մարինե Թովմասյանը զրուցում էր լրագրողների հետ, նրա ետեւում կանգնեցին ՀԽ-ի մի խումբ աջակիցներ՝ ցուցապաստառներով եւ նրան կոչ արեցին հեռանալ։ Մարինե Թովմասյանը հեռացավ՝ ամբողջությամբ չպատասխանելով լրագրողների հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X