Կյանքի կանոններ Անատոլ Ֆրանսից. Քաղաքակրթությունը գրագետ բարբարոսությունն է

Ֆրանսիացի գրող, գրական քննադատ։

Սիրտը կարող է շատացնել խելքը, խելքը չի կարող մեծացնել սիրտը։

Մենք ցանկանում ենք, որ մեզ սիրեն, իսկ երբ սիրում են, սկսում են տանջել կամ ձանձրացնել։

Ես հպարտ եմ, որ ունեմ թշնամիներ։

Սարկազմը հիասթափության վերջին փուլն է։

Սիրո մեջ տղամարդիկ փնտրում են ձեւեր եւ գույներ։ Տղամարդը կերպար է պահանջում, իսկ կինը՝ միայն զգացողություն։ Նրանք տղամարդկանցից ավելի լավ գիտեն սիրել։ Նրանք կույր են։

Կյանքը կարճ է, սակայն մարդը նորից է սկսում ապրել իր երեխաների մեջ։

Քաղաքակրթությունը գրագետ բարբարոսությունն է։

Մարդուն հատուկ է խելացի խորհելը եւ հիմար գործելը։

Բոլոր պատրանքներից փառքը ամենավտանգավորն ու ամենահիմարն է։

Պետք է շատ իմաստուն լինել, որպեսզի իմաստությունը բեռ չդառնա։

Նրանք, ովքեր հեղափոխություն են անում, թույլ չեն տալիս ուրիշներին հետեւել իրենց օրինակին։

Ցանկացեք այն, ինչը ցանկանում է Աստված եւ ձեր կամքը կկատարվի Երկրի վրա։

Բարոյականությունն օրենքից ուժեղ է։ Մշակույթը եւ մեղմ վարվելակերպը միակ դեղամիջոցն են օրինական բարբարոսության դեմ։

Հիմարությունը հաճախ թույլ չի տալիս հիմար քայլի դիմել։ Հաճախ հիմարություն են անում ամենեւին ոչ հիմարները։

Խուսափեք նրանցից, ովքեր ինքնախարազմամբ են զբաղվում, նրանք ձեզ էլ կտանջեն։

Պետք չէ ջանքեր գործադրելով հորինել, գեղեցիկը հեշտ է ծնվում։

Երբ մարդիկ դադարեն հաղթել ուրիշներին, նրանք կսկսեն հաղթել իրենք իրենց։

Մենք չգիտենք ինչ անել մեր այս կարճ կյանքի հետ, սակայն ուզում ենք ապրել հավերժ։

Կինը տղամարդու մեծ դաստիարակչուհին է։

Միայն կանայք եւ բժիշկները գիտեն, թե որքան օգտակար կարող է լինել սուտը։

Մենք շատ հաճախ երջանկություն ենք անվանում այն, ինչը երբեք չենք զգացել։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X