Գորիսի քաղաքապետը լուռ ու անհասանելի է․․․

Գորիսի քաղաքապետի հրաժարականի մասին ահա թե ինչ է պատմում Հրապարակի աղբյուրը։

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը երեք օր է՝ Երևանում է։ Ինչու է գնացել, ում է հանդիպել, ինչ է քննարկվել՝ անգամ իր մտերիմներին չի ասել։ Այսօր վերադարձել է Երևանից և ժամը 19 ։ 00-ին մոտ հրաժարականի դիմում գրել՝ ավագանու անդամների ներկայությամբ։ Ավագանու անդամները հետաքրքրվել են՝ ինչու՞ ես գրում, ով է ստիպում, ինչն է պատճառը. ոչ մի բան չի ասել։

Ինչ վերաբերվում է, որ Վաչագան Ադունցն ասում է, թե առողջական խնդիրների պատճառով է դիմում գրել, դա երևանցիների համար է,- ասում է աղբյուրը։ Գորիսեցիները լավ գիտեն, որ Վաչագանը Հայաստանի ամենաառողջ պաշտոնյան է, Գորիսի բարբառով էլ ասաց՝ թշերը կարմիր, հինչա իլալ։ Հերքեց նաև այն փաստը, որ մարզպետ Վահե Հակոբյանի պատճառով է հրաժարական տվել՝ մարզպետը հու՞վա,- ասաց աղբյուրը,- խուխի զուրուց եք անում։ Դա պրիմիտիվ ընկալում է։ Հերքեց նաև, որ Խաչատրյան Սուրիկի մարդն է, դրա համար են․․․

-Սյունիքի լոխ քաղաքապետերն էլ Սուրիկի կադրերն են, հետո հինչ,- ամփոփեց աղբյուրը։

Զանգեցի Վաչագանին, չպատասխանեց։ Մտածեցի, որ չի ուզում ձևական բաներ ասել՝ առողջական վիճակս լավ չի․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X