Մամուլի տեսություն

«Հրապարակ». Պապիկ է դարձել

Նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը նախօրեին պապիկ է դարձել։ Որդին անդրանիկ զավակն է ունեցել, ու կոչել են պապիկի անունով՝ Արագած։ «Բա հո հիմիկվա հիպի անուններից չէի՞նք դնի»,- կատակում է Ախոյանը։ Նա երեկ, ինչպես ինքն ասաց, մեծ «փարթի» է կազմակերպել հայրենի գյուղում, երկար սեղաններ փռել ու հրավիրել բոլորին՝ ընկեր-ծանոթ-բարեկամ։ Երեկոյան ուշ իմացանք, որ պապիկ է դարձել նաեւ Արմեն Ամիրյանը, որը մեկ տարի առաջ ամուսնացրել էր աղջկան։ Նրա թոռանն էլ կոչել են Բագրատ։

Մեկնաբանություն
X