Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ներդրումների ոլորտում ինչ-որ բան այն չէ

«Ժողովուրդը» գրում է. «Կարեն Կարապետյանի առանցքային խոստումներից մեկն էլ առնչվում էր ներդրումներին. վարչապետը խոստացել էր 2017թ. ընթացքում 830-850 մլն դոլարի ներդրում ապահովել: Սակայն ԱՎԾ-ն հրապարակեց այս տարվա կիսամյակային տվյալները, ըստ որի՝ ոչ միայն չենք մոտեցել խոստացված ցուցանիշներին, այլեւ նախորդ տարվա համեմատ ներդրումները մի բան էլ նվազել են. 2017թ. ուղղակի օտարերկրյա ներդրումների չափը կազմել էր 35.9 մլն դոլար: Սակայն նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ծավալուն հաղորդագրություն էր տարածել՝ փորձելով համոզել, թե տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալներն իրենք այլ մեթոդոլոգիայով են հաշվարկում, ԱՎԾ-ն՝ այլ: Ու նախարարության մեթոդոլոգիայով հաշվելու դեպքում կստացվի՝ վարչապետի խոստումը իրագործվել է մոտ 40 տոկոսով, եւ այս ընթացքում իրականացվել է ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում, որից 328 մլն դոլարը ուղղակի ներդրումներն էին: Սակայն այս հրապարակումն է՛լ ավելի խորացրեց կասկածները, որ ներդրումների ոլորտում ինչ-որ բան այն չէ: Նախարարությունն իր հսկայածավալ պարզաբանման մեջ այդպես էլ չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ր բնագավառներում են իրականացվել ներդրումները, ո՞ր երկրների կողմից, ինչպես անում է ԱՎԾ-ն: Այնինչ՝ այս մանրամասների հրապարակումը կարող էր լույս սփռել իրականության վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X