Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել

«Ժողովուրդը» գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ՝ Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել անգամ շատ կուսակիցների մոտ եւ վարչապետ դառնալու որոշման մասին հարցերին անորոշ պատասխաններ է տալիս: Իսկ իրենց ապագայով անհանգստացած թիմակիցներին խորհուրդ է տվել սպասել մինչեւ ապրիլ: Բայց իշխանական ճամբարում բոլորը համոզված են, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը հենց Ս. Սարգսյանն է լինելու: Եւ արդեն սցենարներ են գծվում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ հաջորդ տարի ՀՀԿ «ճակատագրական» նիստերից մեկում որոշում կկայացվի, որ մեր երկրի անվտանգության նկատառումներից ելնելով՝ խիստ անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ վարչապետ, իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ կնշանակվի առաջին փոխվարչապետ՝ համակարգելու տնտեսության ոլորտը»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X