Մամուլի տեսություն

«Հրապարակ». Հոգևոր առաջնորդները փոխադարձ հարգանքի և խաղաղասիրության կոչ են հղել իրենց ժողովուրդներին

Երեկ Մոսկվայի Դանիլովյան պատրիարքանիստ վանքում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների եռակողմ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ստորագրվել, որտեղ մասնավորապես ասված է․ «Չափազանց կարեւորում ենք ռազմատենչ եւ թշնամական հռետորաբանությունից խուսափելը: Մենք, որպես կրոնական առաջնորդներ, կոչ ենք անում պահպանել եկեղեցիները, վանքերը, մզկիթներն ու մյուս սրբավայրերը: Նաեւ կարեւորում ենք կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունը․․․ Կոչ ենք անում մեր ժողովուրդներին՝ երիտասարդությանը դաստիարակել բարի կամեցողության եւ փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության եւ ավանդական բարոյականության ոգով»:

Մեկնաբանություն
X