Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Միջգերատեսչական պայքարը շարունակվում է

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կառավարության ներսում շարունակվում է միջգերատեսչական պայքարը, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է վերջին օրերի հրդեհի մեղավորությունը բարդել դիմացինի վրա: Նախօրեին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ու բնապահպանության նախարարությանը մեղադրել էր հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու մեջ: Երեկ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակադարձել է. «Սխալ են ասում: Իրենք մեր աշխատանքը որտե՞ղ են տեսել՝ անում ենք, թե չենք անում... Բազմաթիվ միջոցառումներ են արվել, օրինակ՝ նշեմ, որ վերահսկվող հրդեհներ են կազմակերպվել անտառամերձ շրջաններում»: Հավելենք, որ նախկին պատգամավոր Մանուկյանի պաշտոնավարումից ի վեր ճակատագրի հեգնանքով ՀՀ գրեթե բոլոր անտառները սկսեցին հերթով վառվել»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X