Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել․ ֆոտո

>

60 մարդ է զոհվել Մեքսիկայում տեղի ունեցած 8,2 բալ ուժգնության երկրաշարժի հետեւանքով: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, երկրաշարժի գոտում ավերածությունները ահռելի չափերի են հասնում: Ավերվել է ավելի քան հազար դպրոց: Երկրաշարժին ուղեկցել է ավելի քան չորս հարյուր հետցնցում /աֆտերշոկ ցնցում/, որոնցից որոշների ուժգնությունը հասնում է վեց մագնիտուդի: Էպիկենտրոնը գտնվում է Տրես Պիկոս քաղաքից 119 կմ դեպի հարավ-արեւմուտք: Օջախի խորությունը կազմում է 33 կմ: Վերջին հարյուր տարում սա համարվում է ամենից հզոր երկրաշարժը:

Մեկնաբանություն
X