Վստահ են՝ քվեների քիչ քանակությամբ խայտառակ պարտություն կկրեն

«Այսօր Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն են, թեկնածուն մեկն է, մենք ընդամենը հորդորում ենք մեր ընկերներին՝ գան, քվեարկեն։ Ես ինքս մասնակցել եմ եւ իմ ձայնը տվել եմ Արա Զոհրաբյանին՝ հաշվի առնելով այն բոլոր արդյունքները, որոնք նա իր գործունեության ընթացքում է արել։ Շատ ուրախ եմ, որ փաստաբանները ակտիվ մասնակցում են»։ Այս մասին այսօր Փաստաբանների պալատում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Վրեժ Խաչիկյանը՝ անդրադառնալով այսօր ՓՊ-ում տեղի ունեցող նախագահի ընտրություններին։

Վրեժ Խաչիկյանի խոսքով՝ Արա Զոհրաբյանի ընդդիմախոսները լավ կանեին իրենց թեկնածուին առաջադրեին, թե չէ սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ վստահ չեն. «Կամ էլ վստահ են, որ իրենց քվեները բավականին քիչ կլինեն եւ չեն ցանկանում գան, դնեն եւ էդ քվեների քիչ քանակությամբ խայտառակ պարտություն կրեն, ինչը եղավ ՓՊ-ի խորհրդի անդամի ընտրության ժամանակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X