Արա Զոհրաբյանը ՓՊ-ի նախագահի լավագույն թեկնածուն է․ Տիգրան Հայրապետյան (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Փաստաբանների պալատում ընտրություններ են: Փաստաբանական համայնքը նախագահ է ընտրում։

Հանձնաժողովի անդամ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՓՊ խորհրդի անդամների ընտրությունն ավելի բուռն են անցել, քվերակությանը մասնակցել է մոտ 1200 փաստաբան․ «Այս պահի դրությամբ քվեարկել է մոտ 600 փաստաբան, ինչն էլ նշանակում է, որ քվեարկողների 1/3-ը մասը լրացել է և եթե «կողմ» ձայները գերակշռեն, ապա գործող նախագահ Արա Զոհրաբյանը կշարունակի ղեկավարել ՓՊ-ն: Փաստաբանական պալատը միակ կառույցն է, որտեղ ընտրության ժամանակ չկան կեղծիքներ, չկան կոռուպցիոն դեպքեր՝ արտոնագիր ստանալու համար: Արա Զոհրաբյանը Փաստաբանական պալատի նախագահի լավագույն թեկնածուն է»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չի առաջադրել իր թեկնածությունը, փաստաբան Հայրապետյանը համեմատությամբ փորձեց պատասխանել. «Ճիշտ չի լինի, որ խաղացող ֆուտբոլիստին հանեն-դնեն մարզիչ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X