Ավարտվեց ՓՊ-ի նախագահի ընտրության քվեարկությունը․ 1086 մասնակցություն (լուսանկար)

>

Քիչ առաջ Փաստաբանների պալատում ավարտվեց Փաստաբանների պալատի նախագահի ընտրության քվեարկությունը։ 1852 փաստաբաններից ընտրությանը մասնակցել են 1086-ը, չօգտագործված քվեաթերթիկների քանակը՝ 821։

Այս պահին սկսվում է քվեաթերթիկների հաշվումը։

Հիշեցնենք, որ ՓՊ-ի նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է։ Մի շարք ընդդիմադիր փաստաբաններ այսօր բոյկոտեցին ընտրությունները՝ չմասնակցելով դրանց:

Մեկնաբանություն
X