«Լիվերպուլի» խաղացողը ոտքով նոկաուտի է ենթարկել հակառակորդի դարպասապահին (տեսանյութ)

Անգլիկան պրեմիեր լիգայի չորրորդ տուրի «Մանչեսթեր Սիթի»- «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 5:0 հաշվով: Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին:

Անսովոր խոշոր հաշիվը, սակայն, թանկ է նստել «քաղաքայինների» դարպասապահ Էդերսոնի վրա: «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խաղայն դրվագներից մեկում բաց ոտքի հարվածով նոկաուտի է ենթարկել նրան: Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 37-րդ րոպեին: Դարպասապահը 8 րոպե շարունակ ուշքի չի եկել, իսկ հետո պատգարակով դուրս է բերվել դաշտի սահմաններից:

Ֆուտբոլիստի և դարպասապահի ընդհարման տեսանյութը հրապարակվել է Sport 24/7-ի YouTube ալիքում:

Մեկնաբանություն
X