«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին միավորները կորցրեց:

Անգլիայի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակներում «Սթոք Սիթին» ընդունել էր առաջատարին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»: Գոլառատ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Հաշիվը բացեցին տանտերերը (Շուպո Մոթինգ), իսկ ընդմիջումից առաջ ՄՅու-ի հարձակվող Ռեշֆորդը հավասարեցրեց այն: Խաղի 57-րդ րոպեին արդեն հյուրերն էին առջևում: Հենրիխ Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո Լուկակուն առաջ մղեց ՄՅու-ին: Նախորդ երեք հանդիպումներում միայն հաղթանակներ տարած մանչեսթերյան ակումբին, սակայն, բախտ չեր վիճակված 4-րդ հաղթանակը տանել այս խաղում: 63-րդ րոպեին Շուպո Մոթինգը դուբլ ձևակերպեց՝ հավասարեցնելով հաշիվը:

Այս ոչ-ոքիից հետո ՄՅՈւ-ն այժմ «Մանչեսթեր Սիթիի» հետ է գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Թիմերն ունեն 10-ական միավոր: Նրանց կարող է հավասարվել 3 խաղում 7 միավոր վաստակած «Հադերսֆիլդը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որ խաղադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում, փոխարինվեց խաղավարտից քիչ առաջ՝ 84-րդ րոպեին:

Մեկնաբանություն
X