Քաղաքականություն

«Մինչև մեքենա կուղեկցեք, չէ՞ ինձ» (տեսանյութ)

ԱԺ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանը լքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը։ Վերջինս ամեն գնով խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց և արագ քայլով շտապեց մեքենան։ Իսկ լրագրողները նրանից հետաքրքրվում էին հայտնի սկանդալային ժողովից, որի վերաբերյալ ձայնագրություն հրապարկվեց, թե ինչպես են ՍԱՍ-ի աշխատակիցներին պարտադրում ձայներ բերել Արտակ Սարգսյանի օգտին։ Օրերս պարզ դարձավ, որ ՀՔԾ-ն կարճել է այս դեպքով քրեական գործի հարուցումը «հանցակազմի բացակայության պատճառով»։

Արտակ Սարգսյանը համառորեն չէր ցանկանում այս թեմայով խոսել։ Նա, առհասարակ, լրագրողների հետ չի ցանկանում շփվել։ ՀՀԿ-ական պատգամավորը կա՛մ ասում էր՝ չի ուզում պատասխանել մեր հարցերին, որովհետև դա «մեր գործը չէ», կա՛մ արձագանքում էր՝ սուտ է։ Վերջում էլ հեգնեց․ «Մինչև մեքենա կուղեկցեք, չէ՞, ինձ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Մեկնաբանություն
X