«Գնաս բարով»

Վահրամ Բաղդասարյանին որ լսենք, թե ինչպես է բնութագրում վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա աշխատանքը, շատ բան կհասկանանք։

Վերցնենք բնութագրական մի փոքրիկ նախադասություն։ Նախադասությունը ինքնուրույն նախադասություն է, պարբերությունից չեմ կտրում, որ չաղավաղվի․

«Այն Հայաստանը, որ պատկերացնում էր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, նրա համար այս տնտեսական իրավիճակը, իրոք, ծանր էր», որը և հիմք է տվել լրագրողին մեկնաբանել․

«Վարչապետը Հայաստան եկավ այլ տեսիլքներով, ահա ինչու վարչապետության առաջին օրը հայտարարեց, որ ինքը ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից»։

Որ վարչապետը Հայաստան է եկել այլ պատկերացումներով աբսուրդ է, որովհետև վարչապետն արդեն Հայաստան «մի անգամ եկել էր»՝ քաղաքապետի պաշտոնով ու պատկերացումով, տեսիլքով չպիտի առաջնորդվեր, որովհետև որոշակի պատկերացման պաշար ուներ։

Եթե Կարեն Կարապետյանը Հայաստան է եկել, ինչպես Վահրամ Բաղդասարյանն է ասում՝ այլ պատկերացումով, ուրեմն նա չի պատկերացրել այն Հայաստանը, որը կա։ Երբ մարդ ընկնում է իր համար ոչ պատկերացնելի մի տեղ, նշանակում է, որ դա այն տեղը չէ, ուր ինքը, մեղմ ասած, պիտի լիներ։

․․․Մնում է ընդամենն ամփոփել բաղդասարյանական պատկերացման ողջ բովանդակությունը՝ «Գնաս բարով»։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X