Ոստիկանը սպառնալիքներ է հնչեցրել Գագիկ Եղիազարյանի հասցեին․ փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը ֆբ իր էջում գրել է․

Կրկին բռնության սպառնալիք.

28.06.2017թ. ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանի ղեկավարությամբ դատարանի շենքում բռնություն կիրառվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ: Բռնության ենթարկվածների թվում էր նաև մեր պաշտպանյալ Գագիկ Եղիազարյանը:

Մինչ օրս քրեական գործով չկա կասկածյալ կամ մեղադրայլ ճանաչված անձ, իսկ Արմեն Ղազարյանը շարունակում է ուղեկցել «Սասնա ծռեր» խմբի անդամներին դատարաններ, ինչը տրամաբանական շարունակություն է հաղորդում նրա հանցավոր գործունեությանը:
Սեպտեմբերի 6-ի դատական նիստից հետո Արմեն Ղազարյանը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Գագիկ Եղիազարյանի հասցեին առ այն, որ նա այսուհետ կարժանանա անձնավորված վերաբերմունքի»:

Մեկնաբանություն
X