Կյանքի կանոններ Ջոան Ռոուլինգից. «Մոխրագույնի 50 երանգները» անցավ իմ ռեկորդը

_Անգլիացի գրող, առավելապես հայտնի է Ջոան Քեթլին Ռոուլինգ գրական անվանբ։ _

Նրա գրած Հարրի Փոթերի մասին վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։ Նա միակ բրիտանացի կին միլիարդատերն է։

Որպեսզի սովորեք գրել, պետք է շատ կարդաք։

Ամենաշատը ես ափսոսում եմ, որ մայրս չտեսավ իմ հայտնի դառնալը։

Շատ կարեւոր է, որ հիշեք՝ յուրաքանչյուրիդ ներսում մոգություն կա։

Երիտասարդները կարող են չիմանալ՝ ինչ է նշանակում լինել ծեր, բայց ես ատում եմ այն մեծերին, որոնք մոռացել են, թե ինչ է նշանակում լինել երիտասարդ։

Ես հաստատ գիտեմ, որ սերը ամենակարեւորն է։ «Ես քեզ սիրում եմ» խոսքից ավելի ուժեղ ի՞նչ կա։ Այն ուժեղ է վախից, ուժեղ է մահից։

Եթե դուք կարդալ չեք սիրում, ուրեմն չեք գտել համապատասխան գիրք։

Յուրաքանչյուր պատմություն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ թեկուզ մեկ հոգի ցանկանում է այն լսել։

Այն պատմությունները, որոնք դուր են գալիս մեզ, ապրում են մեր ներսում։

Մեր ընդունակությունները ցույց են տալիս մեր էությունը։

Մի անգամ փողոցում ինձ մի աղջնակ մոտեցավ, նա ուղղակի հայտնվեց իմ առջեւ, կլիներ 20 տարեկան։ Եւ նա ասաց ինձ․ «Դուք իմ մանկությունն եք»։ Դա լավագույնն էր ինչ ես լսել եմ երբեւէ։

Մի՞թե գեր լինելը ամենավատ բանն է, որ կարող է պատահել մարդու հետ։ Մի՞թե «գերը» ավելի վատ է, քան «վրիժառուն», «նախանձը», «դատարկը», «փառամոլը», «ձանձրալին», կամ էլ՝ «դաժանը»։ Ո՛չ ինձ համար։

Ինչպե՞ս ես կցանկանայի հիշվել։ Մեկը, ով կարողացել է օգտագործել իր ամբողջ տաղանդը։

Ես ռեկորդ եմ սահմանել «Հարրրի Փոթերի» վաճառքի թվով, սակայն իմ ռեկորդն անցավ «Մոխրագույնի 50 երանգները» գիրքը։

Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ավելի շատ գիրք կվաճառեի ես, եթե Հարրին մի փոքր ավելի ստեղծագործելով օգտագործեր իր կախարդական փայտիկը։

Կարծում եմ կցանկանայի մեկ օր անցկացնել Հարրի հետ։ Ես նրան թեյի կհրավիրեի եւ ներողություն կխնդրեի այն ամենի համար, ինչը նա ստիված էր տանել։

Մենք մոգության կարիք չունենք, որպեսզի այս աշխարհը ավելի լավը դարձնենք։ Մենք մտովի կարող ենք դա անել, կարող ենք պատկերացնել։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X