Ավազակային հարձակում դեղատան աշխատակցի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքում գործող դեղատներից մեկը, հարձակում գործել դեղատան աշխատակցուհու վրա և որպես զենք օգտագործվող առարկայով՝ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է դրամարկղում առկա գումարը։ Հանդիպելով աշխատակցուհու դիմադրությանը՝ տղամարդը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Քննություն է տարվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություն
X