Լվովի «Կարպատների» երկրպագուները ֆուտբոլիստներին ստիպել են հանել մարզաշապիկները (տեսանյութ)

Լվովի «Կարպատներ» թիմի երկրպագուները ֆուտբոլիստներին ստիպել են հանել մարզաշապիկները՝ Ուկրաինայի առաջնության «Վերես»-ի հետ խաղում կրած խայտառակ պարտությունից հետո: Միջադեպը պատկերող տեսանյութը տեղադրված է FootballHub-ի ֆեյսբուքյան էջում:

«Դրանք մեր գույներն են, հանեք»մ- ասել է երկրպագուներից մեկը, ինչից հետո լվովյան ակումբի ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից հանել են մարզաշապիկները:

«Мы — "Карпаты", вы — говно!»,- սկսել են վանկարկել ֆաները:

«Կարպատներ»- «Վերեսա» հանդիպումը կայացել է կիրակի՝ սեպտեմբերի 10-ին և ավարտվել 1:6 հաշվով: Դա Լվովի «Կարպատներ» հայտնի թիմի ամենախոշոր հաշվով տնային պարտությունն է՝ Ուկրաինայի պեմիեր լիգայում հանդես գալու ընթացքում:

Մեկնաբանություն
X