Մամուլի տեսություն

«Հրապարակ». Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը

Ուրբաթ օրը կայացած այս քաղաքական սեզոնի ՀՀԿ ԳՄ առաջին նիստը տեւել է ընդամենը մեկ ժամ։ Ներկա է եղել ողջ ծերակույտը, այդ թվում եւ՝ տեւական ժամանակ բացակայած Կարեն Կարապետյանը։ «Բացակա էր միայն Արմեն Աշոտյանը, որը ԵԺԿ-ի եւ Եվրանեստի գործերով Եվրոպայում էր»,- ասաց ԳՄ անդամը: Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը. Սերժ Սարգսյանը ծանր ու մեծ պատմել է հանդիպման մասին, ասել, որ իրենց բոլոր հանդիպումները ջերմ են անցնում, սակայն այս մեկն առանձնացել է։ Թե ինչու՝ չի մեկնաբանել։ Ծերերը գլուխները տմբտմբացրել են, որովհետեւ թե՛ Վլադիմիր Վլադիմիրովիչը, թե՛ Սերժ Ազատիչը «կաղ բադիկներ» են, ավարտում են իրենց «սռոկը» եւ լիքը ընդհանուր հարցեր կարող էին ունենալ: Նիստին տեղական ինքնակառավարման «պապկայով» ներկա է եղել կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը, որը զեկուցել է նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը. առանձին քաղաքների մասով որոշվել է, թե ՀՀԿ-ն կոնկրետ ում թեկնածությունն է պաշտպանելու: Ապա խոսվել է նոր մեկնարկող ԱԺ նստաշրջանի մասին. իրար հերթ չեն տվել Արա Բաբլոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մինասյանը: Սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկի մասին՝ ոչ ձեն, ոչ ծպտուն: Ի դեպ, այս անգամ Սերժ Սարգսյանը ծերերի հետ ԳՄ-ից հետո ավանդական «տետ ա տետ» հանդիպումներ չի ունեցել՝ շտապելիս է եղել:

Մեկնաբանություն
X