Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Զոնդաժը սկսել են

«Ժողովուրդը» գրում է. «Երբ ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռահվիրաներից Գալուստ Սահակյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանը պետք է լինի մինչեւ վերջ», շատերը չհասկացան այդ խոսքերի իմաստը կամ էլ առանձնապես ուշադրություն չդարձրին՝ համարելով այն Գրիգորիչի հերթական «շուլուխը»: Բայց քաղաքական աշնան մեկնարկով պարզ դարձավ, որ առաջիկա ամիսներին իշխանություններն ամեն գնով առաջ են տանելու այս թեզը՝ փորձելով հասարակությանը վարժեցնել այն մտքին, որ երբ 2018թ. ապրիլին ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, եւ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, նա շարունակելու է երկիրը ղեկավարել արդեն որպես ՀՀ վարչապետ: Նոր Սահմանադրությամբ հենց այդ պաշտոնյայի ձեռքում է կենտրոնացված լինելու ողջ իշխանությունը, առաջին հերթին՝ ուժային կառույցները: Ու քանի որ նոր Սահմանադրությամբ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը՝ ՀՀԿ-ին, վերջինս էլ «մինչեւ վերջ» առաջադրելու է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին:
Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը ՀՀԿ-ականներից մի քանիսը սկսեցին բարձրաձայնել Սերժ Սարգսյանի՝ ցմահ իշխանավարման «պատմական անհրաժեշտության» մասին...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X