Լսի, Ծիտ, այ տղա չի քո համար. լեզվակռիվ ավագանու նիստին (տեսանյութ)

Այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված է Երեւանի ավագանու նիստ։ Նիստի ընթացքում «ԵԼՔ» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը լեզվակռիվ ունեցավ ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Արմեն Սահակյանի հետ։ Բանն այն, որ, ըստ Ալեն Սիմոյյանի, Սահակյանը վատ է խոսել «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ։ «Լսի, Ծիտ, այ տղա չի քո համար»,- դիմելով Արմեն Սահակյանին՝ ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով Սահակյանի մականունը, վերջինս էլ հակադարձեց․ «Ծիտը քեռիդ ա է։ Ձենդ իջացրու, արա»։

Այս լեզվակռիվը մի քանի րոպե տեւեց, Ալեն Սիմոնյանը, դիմելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը վարում է այսօրվա նիստը, ասաց․ «Մենք պետք է բոլորս էթիկայի կանոնները պահենք, չի կարելի, որ ձեր խմբակցության անդամը մեր խմբակցության անդամին, որը տարեց կին է, ամեն օր պարոն Բախշյանով դիմի, եթե նմանատիպ վերաբերմունք է լինելու, մենք իմանանք՝ մեզ ոնց ենք պահում։ Ո՞նց կարելի ա մեծ կնոջը դահլիճում ասի՝ լսի, Անո, պարոն Բախշյան։ Է՞դ ա, սե՞նց ենք վարվելու իրար հետ»։ Տարոն Մարգարյանն էլ խնդրեց միմյանց նկատմամբ լինել հարգանքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X