Երկու մատով կխեղդեմ, օֆ չեմ անի. «ԵԼՔ»-ի և ՀՀԿ-ի անդամների միջև վիճաբանությունը շարունակվեց միջանցքում. տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված ավագանու նիստի ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունների ավագանիների միջև։

Վիճաբանության ընթացքում «ԵԼՔ» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը միջամտեց և քիչ առաջ հայտարարված ընդմիջումից հետո, երբ Անի Խաչատրյանը միջանցքում էր, նրան մոտեցավ իր հետ բանավիճած անձը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանը՝ փորձելով իր հարցերը պարզել Խաչատրյանի հետ։

Վերջինս, հակադարձելով նրան, ասաց՝ երկու մատով կխեղդեմ, օֆ չեմ անի։ Այս վիճաբանությունից հետո լրագրողները փորձեցին ՀՀԿ խմբակցության անդամից մեկնաբանություն ստանալ, որպեսզի պարզեն, թե որն էր վիճաբանության պատճառը և ինչու էր նա անընդհատ միջամտում խոսակցությունների, նա, սակայն, չպատասխանեց ոչ մի հարցի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X