Քաղաքացուն պարտք են 5 ամսվա աշխատավարձ

«Հրապարակ» թերթի խմբագրություն էր զանգահարել Վանաձորի «Լոռու Ճանշինի» «Լոռի» ՓԲԸ-ի աշխատակից Խաչիկ Ափոյանը։ Նա տեղեկացրեց, որ ինքն իր երկու որդիների հետ աշխատում է նշված ՓԲԸ-ում, եւ 2015,2016, 2017 թվականների աշխատավարձի պարտք գոյացել։

«Տարբեր տարիներից մոտ 5 ամսվա աշխատավարձի պարտք է գոյացել, ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 միլիոն 400 կամ մոտ 1 միլիոն 500 հազար դրամ։ Բազմիցս դիմել ենք «Լոռու Ճանշին»-ի տնօրեն Արայիկ Վարդանյանին, նա էլ ասել է՝ երբ կլինի՝ կտանք, հիմա հնարավորություն չունենք», -իր դժգոհությունն էր հայտնում մեզ դիմած քաղաքացին։
Մենք կապ հաստատեցինք նաեւ Արայիկ Վարդանյանի հետ՝ պարզելու, թե ինչու չի վճարել աշխատավարձերի պարտքը, սակայն նա խոստացավ մեզ պատասխանել ավելի ուշ։

Մեկնաբանություն
X