Կյանքի կանոններ Էլիզաբեթ Թեյլորից. Արեւածագի հետ արթնանում է նաեւ բարոյականությունը

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 7-րդ տեղում։

Էլիզաբեթ Թեյլորը առավել հայտնի է 1963 թվականին նկարահանված «Կլեոպատրա» ֆիլմում խաղացած գլխավոր դերի շնորհիվ ( նույն ֆիլմում Մարկոս Անտոնիոսի դերը մարմնավորել է Ռիչարդ Բարթոնը՝ իր 7 ամուսիններից մեկը)։

Երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ 1961 թվականին «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում կատարած դերի, երկրորդը՝ 1967 թվականին «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմի համար։

«Խոշոր» աղջիկներին խոշոր ադամանդներ են պետք։

Տարիները մեզ սպասել են սովորեցնում, որքան քիչ է մնում մեզ ժամանակը, այնքան համբերատար ենք դառնում։

Ժամանակի հետ սկսում ես զղջալ գործածդ մեղքերի, նաեւ մի քանի չգործած մեղքերի համար։

Որպեսզի լեգենդ դառնաս, սկզբում հարկավոր է մահանալ։

Կարծես թե որքան ծեր է ամուսինը, այնքան երիտասարդ է նրա կինը։

Դուք ինձանից չեք կորզի հայտարարություն այն մասին, որ ես այլեւս չեմ ամուսնանա։

Ծնողներս սովորեցրել էին հարգանքով մոտենալ ամուսնությանը, այդ իսկ պատճառով ես ամեն անգամ ամուսնանում եմ, իսկ ինձ մոլորյալ են անվանում։

Ճաշակը տարիների ընթացքում է ձեւավորվում։ Նախկինում ես ամուսնանում էի այնպիսի տղամարդկանց հետ, որ այժմ նրանց հետ անգամ չեմ ընթրի։

Ո՞վ է քո իսկական ընկերը, կիմանաս, երբ սկանդալի մեջ ընկնես։

Ես չեմ հիշում, թե այդ ե՞րբ հայտնի չեմ եղել։

Նյու Յորքում ես հասցկացա, որ լավագույն օծանելիքը հաջողությունն է։

Փչացածի դերեր ինձ շատ հեշտությամբ են առաջարկում։

Եթե պրոդյուսերն այնքան հիմար է, որ միլիոն դոլար է ինձ առաջարկում դերի համար, ես այնքան հիմար չեմ, որ հրաժարվեմ։

Այս աշխարհում ես ամեն ինչից կարող եմ լարվել, բացի ֆիլմում նկարահանվելուց։

Կարելի է լինել գեր, բայց շատ սեքսուալ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչպիսին ես քեզ զգում։

Ես քնել եմ միայն նրանց հետ, ում հետ ամուսնացած եմ եղել, շա՞տ կան արդյոք կանայք, որ կարող են դրանով պարծենալ։

Հարուստ ամուսինների երկու տեսակ կա՝ առաջինը հարուստ է շնորհիվ կնոջ, երկրորդը՝ կին ունի, որովհետեւ հարուստ է։

Արեւածագի հետ արթնանում է նաեւ բարոյականությունը։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X