ԱԺ-ում, Շիրակ Թորոսյանի գրքի շնորհանդեսին (ֆոտոշարք)

>

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՊՀ դասախոս Շիրակ Թորոսյանի առաջին գրքի շնորհանդեսը: Գիրքը մենագրություն է և վերնագրվել է այսպես. «Ծովային ելքի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում 1919-1920 թթ.»:

Շնորհանդեսին իրենց խոսքն ասացին ու գրքի կարևորությունն ընդգծեցին ինչպես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու այլ պատգամավորներ, այնպես էլ դրսից հրավիրված հյուրեր՝ Հովհաննես Այվազյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք:

«Սա իմ առաջին գիտական մենագրությունն է: Իմ գիտական ուսումնասիրությունների կիզակետում միշտ եղել է Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականությունը, որովհետև Հայաստանի պատմության համար կարևորագույն շրջան է առաջին հանրապետությունը, քանզի դրանով է պայմանավորված Հայաստանի այսօրվա գոյությունը»-ասաց գրքի հեղինակը՝ նշելով, որ առաջին և երրորդ հանրապետությունների արտաքին քաղաքականությունները շատ նման են: Ըստ պատգամավորի՝ կարծես թե ամեն ինչ նույնությամբ կրկնվում է, միայն դերակատարներն են փոխվել:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X