Ծնվել է Դոնալդ Թրամփի 9-րդ թոռնիկը (լուսանկար)

>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 9-րդ անգամ է պապիկ դարձել: Լուրը Twitter-ի իր մկրոբլոգում հայտնել է նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը:

«Լարա Թրամփը (Էրիկի կինը) և ես երջանիկ ենք հայտնելու, որ լույս աշխարհ է եկել մեր որդին՝ Էրիկ Լյուկ Թրամփը, որ ծնվել է այսօր առավոտյան»,- գրել է Էրիկ Թրամփը:

Մինչ այս Դոնալդ Թրամփն ուներ 8 թոռ: Հինգը Դոնալդ Թրամփ կրտսերից և երեքը Իվանկա Թրամփից:

Մեկնաբանություն
X