Պուտինը Շոյգուին Դամասկոս է ուղարկել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է РИА Новост-ին:

Ինչպես ճշտել են ՊՆ-ից՝ բանակի գեներալը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այց է կատարել դամասկոս՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:

Կողմերը քննարկել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացման փուլում Սիրիայի կառավարական բանակի և ռուսական ռազմա-տիեզերական ուժերի միջև համագործակցության հարցեր, ընդգծել են գերատեսչությունում:

Մեկնաբանություն
X