Իրաքի պառլամենտը դեմ է Քուրդիստանի անկախացմանը

Իրաքի պառլամենտը դեմ է քվեարկել Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեին, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա սեպտեմբերի վերջին: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն: Իրաքյան պառլամենտի խոսնակ Սալիմ ալ-Ջաբուրին հայտարարել է, որ քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ պատգամավորները ցանկանում են ամբողջական պահպանել Իրաքը: Նրա խոսքերով՝ այս որոշումը երկրի վարչապետին պատրավորեցնում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պահպանվի Իրաքի տարածքային ամբողջականությունը եւ սկսի լուրջ երկխոսություն Բաղդադի եւ ռեգիոնի խնդիրների կարգավորման ուղղությամբ: Նշենք, որ քվեարկությանը չեն մասնակցել պառլամենտի ազգությամբ քուրդ պատգամավորները:

Մեկնաբանություն
X